ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականները կոչ են անում հրաժարվել սննդի վակուումային փաթեթավորումից

 

Սննդի վակուումային փաթեթավորումը վտանգավոր է մարդու առողջության համար, քանի որ վակուումային փաթեթավորումը կարող է մահացու բակտերիաներ պարունակել: Դանիայի տեխնիկական բաց համալսարանի փորձագետները պարզել են, որ վակուումի տակ գտնվող բակտերիաներով վարակված հիվանդների մեկ քառորդի մոտ մեծանում է մահվան ռիսկը: Բանն այն է, որ թթվածնի բացակայության պայմաններում listeria monocytogens պաթոգեններն առավել ագրեսիվ են դառնում և ընկնելով մարդկային օրգանիզմ՝ ակտիվ հարձակում են սկսում: Գիտնականների խոսքով՝ այդ տեսակետից վտանգավոր են համարվում կաթը, պաղպաղակը, մսամթերքը, կիսաֆաբրիկատները, ձուկը և բանջարեղենը: Սննդային թունավորումն ավելի վտանգավոր է, քան շատերը կարծում են: Ապացուցվել է, որ վարակը հետք է թողնում ողջ կյանքի համար: Այսպիսով, մեկ անգամ թունավորվելով՝ հնարավոր է ողջ կյանքում տառապել որպես հետևանք մնացած այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են՝ շաքարախտը, արտրիտը, երիկամային անբավարարությունը, հիպերտոնիան, սրտի կաթվածն ու ինսուլտը: