ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Կենսաբանները մանրէների ոչնչացման համընդհանուր մեթոդ են հայտնաբերել

 

 

Մանրէների կայուն բիոթաղանթի զարգացման ունակությունը զգալիորեն բարդացնում է բժիշկների խնդիրը: Նրանց միջոցով են զարգանում մարդկային վարակների երկու երրորդը: Իսկ եթե մանրէները հակաբիոտիկների դեմ պաշտպանություն են ձեռք բերում, ապա իրավիճակը անհաջող շրջադարձ է ունենում:
Կոլումբիայի համալսարանի աշխատակիցները հայտնաբերել են peptide 1018 մոլեկուլը, որը ոչնչացնում է տարբեր, այդ թվում՝ դիմացկուն մանրէների բիոթաղանթը:
Բիոթաղանթները մանրէների կառուցվածքային խմբեր են, որոնք առաջանում են մարդկային հյուսվածքներում և տարբեր մակերևույթների վրա, օրինակ՝ բժշկական գործիքների, դառնալով վարակների առաջացման պատճառ:
1018 peptide-ը բաղկացած է 12 ամինաթթվից, որոնք միասին թույլ են տալիս նրան ոչնչացնել բիոթաղանթը և դադարեցնում են դրանց ձևավորման գործընթացը: