ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Արկտիկայի սառույցները կարող են ամբողջությամբ հալչել մինչ 2030 թվականը

 

 

 

Արկտիկայի սառույցները կարող են ամբողջությամբ հալչել մինչ 2030 թվականը, այս մասին գիտնականները հայտարարել են Արխանգելսկում կայացած «Արկտիկական ծովերի և տարածքների դրությունը կլիմայի փոփոխության պայմաններում» գիտաժողովի ժամանակ: Արկտիկայի և Անտարկտիկայի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Ալեքսեևի խոսքով՝ արկտիկական սառույցները կարող են ամբողջովին անհետանալ մինչ 2030 թվականը: Սառույցի ակտիվ կրճատումը սկսվել է նախորդ դարի 90-ականներին, իսկ ամենաշատ կրճատումները նկատվել են 2012-ին: Այդ ժամանակաշրջանում արկտիկական սառույցների մակերեսը կրճատվել է ուղիղ երկու անգամ և այժմ կազմում է 3,37 միլիոն քառակուսի կիլոմետր: Գիտնականի խոսքով՝ այժմ Արկտիկայում ջերմաստիճանի իջեցում է նկատվում, որը հալոցքը դանդաղեցնում է: