ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Որոշ մարդկանց մոծակները չեն կծում. գիտնականները պարզել են պատճառները

 

Հանգստյան օրերը լավագույն ժամանակն են քաղաքից հեռու անցկացնելու համար։ Սակայն, ցավոք, դա նաև մոծակների՝ մարդկանց վրա «հարձակվելու» շրջանն է։ Եթե դուք չեք կարողանում ամռանը գիշերել բաց երկնքի տակ և ենթարկվում եք բազմաթիվ մոծակների խայթոցներին, ապա մոծակներն իսկապես սիրում են ձեզ: Կան երջանիկ մարդիկ, որոնք պնդում են, որ մոծակներն իրենց չեն խայթում։ Սակայն դա այն պատճառով չէ, որ որևէ մեկի արյան համն ավելի համեղ է փոքրիկ արնախումների համար։

Մանրէակենսաբան և բնապահպան Ռոբ Նայթը բացատրել է, որ մաշկի վրա գտնվող բակտերիաները կամ մանրէները արտադրում են տարբեր նյութեր, որոնց մի մասը գրավիչ բույր ունեն մոծակների համար։
Մոտ տրիլիոն մանրէներ մեծ դեր են կատարում մարմնի բույրի պարագայում։ Առանց այդ բակտերիաների, մարդկանց քրտինքը բացարձակ հոտ չէր ունենա։ Ինչևէ, այս տարբեր բակտերիաները չափազանց տարբեր են տարբեր մարդկանց մոտ։
Ապացուցելու համար, որ մոծակների մեծամասնությանը գրավում են տարբեր տեսակի մաշկային մանրէներ, գիտնականները կամավոր փորձեր են անցկացրել 48 մեծահասակ տղամարդկանց շրջանում, որոնք 2 օր չեն օգտագործել ալկոհոլ, սխտոր, կծու ուտեստներ և ցնցուղ չեն ընդունել։ Տղամարդիկ 24 ժամ կրել են նեյլոնե գուլպաներ՝ իրենց մաշկի մանրէներին հավաքելու համար։ 
48 տղամարդուց 39-ը գրավել են մոծակներին, այն դեպքում, երբ 7 երջանիկ կամավորների «արհամարվել» են մոծակների կողմից։ Գիտնականները պարզել են նաև, որ մոծակներին գրավում են գարեջուր օգտագործած մարդիկ։