ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Բալի հյութն` անքնությունը բուժող միջոց

 

 

Լուիզիանայի համալսարանի գիտնականները պարզել են, որ օրական 1 բաժակ բալի հյութը տարեց մարդկանց գիշերային քունը կարող է երկարացնել միջինը 90 րոպեով։ Գիտնականները, տարեց մարդկանց շրջանում հետազոտություններ անցկացնելով, եզրակացրել են, որ 2 շաբաթվա ընքացքում ամեն առավոտ 1 բաժակ բալի հյութ խմելով կարելի է ազատվել անքնությունից։ Պատճառն այն է, որ բալը պարունակում է քնի ցիկլը կարգավորող մելատոնին հորմոն։

Անքնությունը հիմնականում առաջանում է 65 տարեկանից հետո։ Այն կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը, և մարդիկ պետք է հետևողական լինեն դրանից ձերբազատվելու հարցում։