ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Հետազոտություն. Ատամները կանոնավոր մաքրելը պաշտպանում է սրտի կաթվածից

 

Ատամները կանոնավոր չմաքրելու դեպքում աճում է կաթվածի ռիսկը, հավաստում  են  ամերիկացի գիտնականների հետազոտությունը: Ըստ ԱՄՆ-ի Ֆլորիդայի համալսարանի գիտնականների՝ սա առաջին հետազոտությունն է, որը հաստատում է լնդերի հիվանդության և սրտի խնդիրների միջև կապը։ Ամերիկացի գիտնականները պնդում են, որ լնդերի հիվանդություն առաջացնող մանրէները կարող են արյան հոսքով տարածվել և հասնել սրտին ու աորտային՝ օրգանիզմի խոշորագույն արտերիային: Մկների հետ գիտափորձը ցույց է տվել, որ այդ հատվածներում մանրէների հայտնվելու դեպքում բարձրանում է խոլեստերինի և բորբոքման մակարդակը, իսկ դրանք սրտային հիվանդությունների հիմնական գործոններն են: Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ լնդերի հետ խնդիրները կարող են վատ նշան լինել սեռական խնդիրներ ունեցող տղամարդկանց համար. պարզվել էր, որ, օրինակ, արնահոսող տղամարդիկ ավելի հավանական է՝ էրեկցիայի խնդիր ունենան: