ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Սպիտակուցային սնունդը կպաշտպանի հիպերտոնիայից

   

   Բոստոնի համալսարանի աշխատակիցները գտնում են, որ սպիտակուցային սննդի պատշաճ օգտագործումը դրական ազդեցություն է ունենում մարդկանց օրգանիզմի վրա: Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ մեծ  քանակությամբ սպիտակուցներ պարունակող սնունդ օգտագործող մարդկանց մոտ նվազում է բարձր զարկերակային ճնշման ռիսկային գործոնը:
  Մասնագետները նման եզրահանգման են եկել՝ 11 տարի շարունակ ուսումնասիրելով 1360 առողջ մարդու: Նրանք ապացուցել են, որ կենդանական և բուսական սպիտակուցների օգտագործումը սերտորեն կապված է ավելի ցածր զարկերակային ճնշման հետ: Այսպիսով, ընդամենը 102 գրամ սպիտակուցը հնարավորություն է տալիս զարկերակային ճնշումն իջեցնել 40%-ով: