ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Կարմիր գինին օգնում է պայքարել ավելորդ ճարպային բջիջների դեմ

 

 

Մասնագետները պնդում են, որ սննդակարգում մուգ գույնի խաղողի օգտագործումը (թարմ խաղողի, հյութի կամ կարմիր գինու տեսքով) նպաստում է ճարպային բջիջների աճի դանդաղեցմանը և կանխում նորերի առաջացումը: Մկների վրա անցկացված գիտափորձը ցույց է տվել, որ մուգ խաղողի մեջ առկա էլագաթթուն լավ է ազդում հատկապես լյարդի վրա. դրանում ճարպի կուտակումը, որը բնորոշ է շաքարախտով հիվանդներին, վերացել է:  Բժիշկները, սակայն, նախազգուշացնում են. պետք չէ կարծել, որ խաղողն ավելորդ քաշից ազատվելու միջոց է: Այն բարենպաստ է ազդում ճարպի դեմ պայքարելու գործում, սակայն չի կարող մարդուն ամբողջությամբ ազատել խնդրից: Գիտնականները վստահ են, որ իրենց աշխատանքի արդյունքները դիետոլոգներին կօգնեն ճարպակալման դեմ պայքարում նոր մեթոդներ մշակել: