ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Սուրճը նվազեցնում է ալկոհոլի վնասակար ազդեցությունը օրգանիզմի վրա 

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային հիմնադրամի (WCFR) մասնագետները պնդում են, որ սուրճի օգտագործումը նվազեցնում է ոգելից խմիչքի կործանարար ազդեցությունը և 14 տոկոսով նվազեցնում լյարդի քաղցկեղի առաջացման վտանգը:
Գիտնականները ուսումնասիրել են 8.2 մլն մարդու բժշկական տվյալները, որոնցից շատերը լյարդի քաղցկեղ են ունեցել: Փորձի ընթացքում պարզվել է, որ հիվանդության առաջացման վտանգը պայմանավորված է ո՛չ միայն հիվանդի քաշով և օրական սպառած ալկոհոլի քանակով, այլև` նրա կենսակերպով և սննդակարգով:
Ձկնեղենի և սուրճի առավել շարժուն սիրահարները առավել քիչ են հակված քաղցկեղով հիվանդանալուն: Այսպիսով, գիտնականների գնահատմամբ` սուրճի մեկ չափաքանակը կարող է 14 տոկոսով նվազեցնել լյարդի քաղցկեղի առաջացման վտանգը: Միևնույն ժամանակ գիտնականները նշում են, որ չորս բաժակից ավելի սուրճի օգտագործումը չի  ավելացնում դրական ազդեցությունը, այլ կարող է վնասել օրգանիզմին: