Գիտնականները հաջողությամբ « հետ են պտտել» մկների բջիջների ծերացման գործընթացը
Salk Institute-ի (ԱՄՆ) գիտնականները հաջողությամբ «հետ են պտտել» ծերացման գործընթացը տարեց մկների բջիջներում: Nature Aging ամսագրում հրապարակված հոդվածում պարզաբանվում է, որ հնարավոր է եղել երիտասարդացնել բջիջները Յամանակայի գործոնների՝ հատուկ սպիտակուցների շնորհիվ, որոնք կարեւոր դեր են խաղում սաղմի զարգացման ընթացքում:
Փորձի ընթացքում գիտնականները հետեւել են Յամանակայի գործոնների ազդեցությանը տարբեր տարիքի մկների վրա։ Փորձարկվողների առաջին խմբում այն մկներն էին, որոնց 15-ից 22 ամսականից (մոտավորապես համապատասխանում է մարդկանց 50 և 70 տարեկաններին) կանոնավոր ներարկում էին Յամաանակայի գործոնները , երկրորդ խմբում պրոցեդուրաներն իրականացվել են 12-ից 22 ամսական մկներին (մարդկային 35 և 70 տարեկանին համարժեք ): Մկների երրորդ խումբը փորձին մասնակցել է ընդամենը մեկ ամիս, մինչդեռ կրծողների տարիքը եղել է 25 ամսական (մարդկային տարիքի մոտ 80 տարի)։
Փորձագետները նշել են, որ այն մկների մոտ, որոնք ավելի երկար են մասնակցել փորձին, բջիջների ծերացման գործընթացը հակադարձվել է, և պաթոլոգիաներ չեն նկատվել։ Միաժամանակ նման մկների օրգանիզմում սկսել է ավելի քիչ կոլագեն արտադրվել։ Սա նպաստել է վերքերի ավելի արագ ապաքինմանը, ինչը բնորոշ է երիտասարդ կրծողներին։
Հետազոտության մասնակիցները կարծում են, որ ապագայում իրենց գործընկերները կկարողանան «վերածրագրավորել» մարդու բջիջների ծերացումը, ինչը կնվազեցնի սիրտ-անոթային հիվանդությունների և քաղցկեղի առաջացման վտանգը։ Ծերացման անցանկալի դրսեւորումներից ազատվելու համար, նրանց կարծիքով, անհրաժեշտ է 7-ից 10 ամիս։