ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Գիտնականները փորձում են հասկանալ, թե որտեղից է հայտնվել ջուրը Երկրի վրա  

Է. Լոուրենսի անվան Լիվերմորի ազգային լաբորատորիայի գիտնականները բացատրել են Երկրի վրա ջրի հայտնվելը։  Ինչպես գիտեք, Երկիր-Լուսին համակարգը ձևավորվել է Արեգակնային համակարգի պատմության շատ վաղ փուլում երկու մեծ մարմինների բախման արդյունքում:
Չնայած  Երկրի մակերևույթի մոտ 70%-ը ծածկված է ջրով, ընդհանուր առմամբ, մոլորակը համեմատաբար չոր վայր է՝ համեմատած շատ այլ տիեզերական օբյեկտների հետ։  Համաձայն ընդունված վարկածի՝ ցնդող նյութերի (օրինակ՝ ջրի) պակասը Երկրի և Լուսնի վրա առաջացել է անպատկերացնելի ուժգին հարվածից, որի հետևաքով սպառվել են ցնդող նյութերը:
Այնուամենայնիվ, լուսնային հողի իզոտոպային վերլուծությունը ցույց է տվել, որ տիեզերական մարմինները, որոնք միլիարդավոր տարիներ առաջ բախվել են՝ ձևավորելով ներկայիս Երկիրը և Լուսինը, ունեցել են ցնդող տարրերի շատ ցածր մակարդակներ նույնիսկ մինչ հարվածը:
«Երկիրը կա՛մ ձևավորվել է ջրով, որը մենք դեռ տեսնում և օգտագործում ենք այսօր, կա՛մ այն ​​հարվածել է ինչ-որ օբյեկտի, որը հիմնականում բաղկացած է մաքուր H2O-ից… Մեր ուսումնասիրությունը բացառում է երկնաքարերը կամ աստերոիդները որպես Երկրի վրա ջրի հավանական աղբյուրներ և միանշանակ մատնանշում է «ջրով  լի մոլորակի ծննդյան» տարբերակը , – ասել է հոդվածի հեղինակներից մեկը՝ տիեզերական քիմիկոս Գրեգ Բրենեցկան։
Այսպիսով, հետազոտողները կարծում են, որ ջուրը  եղել  է Երկրի ձևավորման փուլում, և այն հետագայում չի փոխանցվել տիեզերքից եկող օբյեկտների միջոցով։

Shant News