ՆՁԱԿ
   
 

Գիտություն

Ավստրալացի գիտնականները ստեղծել են արհեստական ​​ինտելեկտով անօդաչու թռչող սարք՝ երկնաքարեր որոնելու համար

Curtin Space Science and Technology Center-ի (SSTC) գիտնականները ստեղծել են արհեստական ​​ինտելեկտով  անօդաչու թռչող սարք, որը սովորել է հայտնաբերել ընկած երկնաքարեր Արևմտյան Ավստրալիայի Նուլարբոր հարթավայրում:
Տեսախցիկով հագեցած անօդաչու թռչող սարքը հավաքել է լանդշաֆտային կադրեր, որոնցում արհեստական ​​ինտելեկտը փնտրել է տիեզերական օբյեկտների բեկորներ: Սովորաբար երկնաքարեր փնտրելու համար հավաքվում էին մի խումբ մասնագետներ: Սակայն անօդաչու թռչող սարքերի և արհեստական ​​ինտելեկտի օգտագործումը պարզվել է՝ ինը անգամ ավելի արդյունավետ է։
Գիտնականները նշում են, որ բացի երկնաքարեր որոնելուց` այս նորարարութունը կարող է օգտագործվել տարբեր բույսեր և կենդանիներ հայտնաբերելու համար։

https://www.shantnews.am