Իլոն Մասկը պատմել է մարդկանց չիպավորման օգուտների մասին
Ուղեղում չիպերի ներդրումը կարող է օգնել հաշմանդամություն ունեցող մարդկանց: Այս մասին Tesla և Neuralink ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը գրել է չինական China Cyberspace ամսագրի համար նախատեսված հոդվածում։
Մասկը նշել է, որ Neuralink-ի նեյրոնային չիպերն այժմ օգնում են մարդկանց, որոնք լուրջ վնասվածքներ են ստացել: Որպես օրինակ՝ նա խոսել է 25-ամյա երիտասարդի մասին, որը մոտոցիկլետով վթարի է ենթարկվել և այժմ չի կարող ինքնուրույն ուտել։ Գործարարը բացատրել է, որ այս դեպքում չիպը ծրագրավորվելու է ուղեղի տրավմատիկ վնասվածքները բուժելու համար։
Նոր տեխնոլոգիան կարող է նաև օգնել վերականգնել վերջույթների աշխատանքը ողնաշարի վնասվածքներով մարդկանց մոտ: Բացի այդ, այն կարող է օգտագործվել հոգեկան խանգարումների բուժման համար: Չիպերը նաև կօգնեն կաթված ունեցող մարդկանց իրենց ուղեղն օգտագործել համակարգիչների և սմարթֆոնների հետ աշխատելու համար:
«Ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսի երկարաժամկետ զարգացմամբ այս տեխնոլոգիան կընդլայնի արտաքին աշխարհի և մարդու ուղեղի միջև կապի ուղիները, հասանելիություն կստանա դեպի ուղեղի այլ հատվածներ և դեպի նոր նյարդային տվյալներ»,- գրել է Մասկը:
Գործարարը կարծում է, որ իր ընկերությունների տեխնոլոգիաները կօգնեն հասնել մարդկության ավելի լավ ապագայի։