ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Դուբայում կբացվի աշխարհում առաջին էկոմզկիթը 

 

 

Դուբայում ավարտվում է աշխարհում առաջին էկոլոգիական մզկիթի շինարարությունը, նախագիծն արդեն 85%-ով իրագործվել է:

Նոր էկոմզկիթն աչքի է ընկնում իր անսովոր դիզայնով, որի շնորհիվ զգալիորեն կնվազեն էլեկտրաէներգիայի ծախսերը: Շենքում հարմարավետ ջերմաստիճանը կպահպանվի ժամանակակից տեխնոլոգիաների հաշվին

Տարածքում նախատեսվում է տեղակայել արևային մարտկոցներ, իսկ օգտագործվող ջուրը և նույնիսկ տեղումները մաքրվում են: Որոշ ժամանակ անց ձեռք բերված խոնավությունը կկիրառվի ոռոգման և սպառման համար:

Նախագծի հեղինակներից մեկը նշել է, որ էկոկառույցը կլինի ամենամեծը Դուբայում՝ այն ունի 10 հազար քմ մակերես, ներքին չափերը կազմում են 4200 քմ: Նախնական հաշվարկներով՝ մզկիթը կարող է ընդունել 3500 հավատացյալի: