ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Միապետների հարստությունները. 3 ամենահայտնի թագերը

 

Կազմվել է ամենաթանկ և ամենագեղեցիկ թագերի ցուցակը, որոնք պատկանել են միապետներին։

Ռուս միապետների իշխանության գլխավոր խորհրդանիշ, Ռուսական կայսրության Մեծ կայսերական թագը հայտնվել է ցուցակի առաջին հորիզոնականում։ Այս թագը կրել են բոլոր ռուս կայսրերը՝ սկսած Եկատերինա 2-րդից (1762-1917թթ.)։

Ոսկերիչները զարդարել են արծաթե թագը 4.936 ադամանդներով՝ 2.858 կարատ քաշով, և երկու շարք խոշոր մարգարիտներով (75 հատ)՝  763 կարատ ընդհանուր քաշով։

Մեծ կայսերական թագը պատրաստված է երկու կիսագնդերի տեսքով, որոնք խորհրդանշում են Արևելքի և Արևմուտքի միավորումը Ռուսաստանի կայսրության տարածքում։

Ամբողջ աշխարհում հայտնի Բրիտանական կայսրության թագը վստահորեն զբաղեցրել է ցուցակի 2-րդ տեղը։ Զարդը պատկանում է ոչ թե անձամբ բրիտանական թագուհուն, այլ պետությանը։

Թագը պատրաստվել է Սբ Էդուարդի թագին համապատասխան։ Զարդը պատված է 2.868 ադամանդներով, 273 մարգարիտներով, 17 շափյուղաներով, 11 զմրուխտներով և 5 սուտակներով։

Կայսերական թագը կամ Կառլոս Մեծի թագը եզրափակում է եռյակը։ Այս թանկարժեք զարդն ամենահինն է։ Այն պատրաստվել է 10-րդ դարի վերջին, գերմանացի միապետների թագադրման համար՝ սկսած Կոնրադ 2-րդից։ Այն պատրաստված է բարձրորակ ոսկուց և զարդարված է 144 թանկարժեք քարերով։ Զարդի վրայի խաչը խորհրդանշում է հաղթանակը։