Աշխարհում ամենաթանկ մեղրը վաճառվում է ավտոմեքենայի գնով
Աշխարհում ամենաթանկ մեղրը կոչվում է «Կախարդական», որը վաճառվում է Թուրքիայում և որի մեկ կիլոգրամն արժե մոտ 6800 ԱՄՆ դոլար: Այդ մեղրը հավաքում են Արդվին քաղաքում գտնվող 1800 մետր խորության անձավում:
Տեղի մեղրագործ Գունի Գանդուզը պարզաբանել է, որ մեղրն այդքան թանկ արժե, քանի որ պատրաստվում է անսովոր ճանապարհով: Միներալներով հարուստ անձավը ապահովում է մեղրի բարձր որակը: Գանդուզը 2009թ.-ին պատահաբար նկատել է, որ մեղուների պարսեր են շարժվում անձավի ուղղությամբ: Նա մտել է անձավ և հայտնաբարել մեծ քանակության մեղր:
Սակայն մեղուների բներին հասնել կարողացել են միայն մասնագետները, որոնց վարձել է մեղրագործը: Նրանք հավաքել են 18 կգ մեղր: Ֆրանսիայի լաբորատորիաներում մեղրն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ դա շատ բարձրորակ, միներալներով հարուստ մեղր է:
Այդ մեղրի առաջին կիլոգրամը վաճառվել է 45000 եվրոյով ֆրանսիական ֆոնդային բորսայում: Երկրորդ գնորդը եղել են չինացի դեղագործները, ովքեր վճարել են 28000 եվրո: Մեղրագործը վստահեցնում է, որ այդ մեղրը ալերգիա չի առաջացնում, կարող է օգտագործվել որպես դեղորայք և սնունդ: