ՆՁԱԿ
   
 

Աշխարհացույց

 

Շոկոլադն առաջին անգամ սկսել են կիրառել 4000 տարի առաջ

  

Շոկոլադն առաջին անգամ պատրաստել են Կենտրոնական Ամերիկայում՝ 4000 տարի առաջ: Այս մասին է վկայում կակաոյի հատիկների մշակման մասին ամենավաղ արձանագրությունը: Ամենայն հավանականությամբ, առաջին անգամ շոկոլադ սկսել է պատրաստել օլմեկի ցեղը: Ավելի ուշ այն սկսել են օգտագործել մայաներն ու ացտեկները:

Հնդկական շոկոլադը նման չէր այսօրվա շոկոլադին: Այն հեղուկ էր ու կծու, որովհետև ավելացնում էին համեմունքներ, որոնց բաղադրության մեջ կար նաև պղպեղ: Եվրոպացիները փորձարկել են այս շոկոլադը և այն տարածում է գտել Հին աշխարհում: Ժամանակի ընթացքում եվրոպացիները բաղադրատոմսը փոփոխության են ենթարկել, հանել են պղպեղն ու այն փոխարինել շաքարով: Բոված կակաոյի հատիկներն ու համեմունքները խառնել են ու տաքացրել մինչև կակաո-յուղի հալվելը: Խառնուրդը սառեցրել են, ստացվել է կակաո-մածուկ՝ հեղուկ տաք շոկոլադի հումք:

Մածուկը եղել է արտաքինից ոչ ախորժելի, փշրվող, չոր տեսքով և այն հաջողություն չի ունեցել: Սակայն 19-րդ դարի առաջին կեսին կակաոյից սկսել են առանձնացնել յուղը, ստացված փոշին ունեցել է քիչ յուղայնություն, բայց պահպանել է համի նրբությունը: Ավելի ուշ պարզել են, առանձնացված կակաո-յուղը կակաոյի փոշու հետ խառնելուց հետո մասնիկները միաձուլվել են, ստացվել է պինդ շոկոլադ: Շոկոլադի առաջին լայնամասշտաբ արտադրությունը սկսել է բրիտանական «Ֆրայ և որդիներ» ընկերությունը: