ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Հրուշակեղենի Գրանդ Քենդի ֆաբրիկան իր գործունեության 10-ամյակի կապակցությամբ սահմանել է համաշխարհային  ռեկորդ: Փորձառու մասնագետների պատրաստած 4,41տ կշռող շոկոլադե սալիկը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: 5,6մ երկարություն, 2,75մ լայնություն և 25սմ բարձրություն ունեցող սալիկը պատրաստվել է 4 օրում: Նախկին ռեկորդը պատկանում էր իտալացի հրուշակագործներին, նրանց պատրաստած շոկոլոդե սալիկը կշռում էր 3,58 տ:  

  

30գ կաթնային շոկոլադը պարունակում է 140 կկալ:

  

Շոկոլադը պարունակում է ֆլավոնիդներ, որոնք շատ օգտակար են մարդու  սրտանոթային համագարգի համար: Ֆլավոնիդներ պարունակում են նաև կաիմիր գինին, խաղողը և այլ մթերքներ:

 

Մ.թ.ա.1200-1000թթ Կենտրոնական Ամերիկայում բնակիչները   խմում  էին «շոկոլադե գարեջուր», որը պատրաստում էին կակաոյի ֆերմենտացված պտուղներից:  

 

Շոկոլադը պարունակում է թեոբրամին ալկալոիդը, որը շատ կենդանիների համար խիստ թունավոր է: Շների և կատուների համար մահացու դոզա է կազմում է 200-300 մգ/կգ: Այս նյութի հանդեպ զգայուն են ձիերը և թութակները: Շոկոլադ ոտելիս   թեոբրամինով մարդու թունավորումը բացառվում է, քանի որ մարդու օրգանիզմում այն արագ մետաբոլիզի է ենթարկվում: Թեոբրամինի պարունակությունը շոկոլադում թույլ է տալիս նրան անվանել «աստվածների կերակուր»:   

 

Յուրաքանչյուր տարի  հուլիսի 11-ը նշվում է որպես շոկոլադի օր. տոնի հեղինակները ֆրանսիացիներն են, այն նշվում է 1995թ-ից:

 

ԱՄՆ-ում արգելվում է շոկոլադե ձվիկների վաճառքը: Երկրում գործում է օրենք, որն արգելում է սննդամթերքի մեջ դնել, ուտելու ոչ պիտանի առարկաներ:

 

Ճապոնացի ուսանողները քննություններից առաջ Kit kat են ճաշակում, շոկոլադի անվանումը թարգմանաբար նշանակում է պարտադիր հաղթանակ: