ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

 

Բոլոր հիվանդությունների 80-90 տոկոսը և մահվան դեպքերի մեկ երրորդը կապված են անմաքուր կամ քիմիապես աղտոտված ջրի օգտագործման հետ: Պարարտանյութերը լրջորեն աղտոտում են վերգետնյա և ստորգետնյա ջրերը: Շուտով աշխարհի բնակչության մեկ քառորդը մշտապես կտառապի խմելու ջրի պակասից: Ջրի պակասի պատճառով անապատներն ընդարձակվում են ԱՄՆ-ի արևմուտքում, Պերուում, Չիլիի հյուսիսում, Արգենտինայում, Միջին Ասիայում, Ավստրալիայում: Այդ նպատակով Չիլիի երիտասարդ և պատանի գյուտարարները ցանկանում էին իրենց երկրի չորային հյուսիսային մասի համար ավելի շատ թարմ ջուր ստանալու առավել հեշտ, էժան ու շրջակա միջավայրի համար անվնաս միջոց գտնել: Բազմաթիվ փորձերից հետո նրանք կարողացան ստեղծել ծովի աղազերկման նոր մեթոդ`արեգակնային էնեգիայի օգտագորմամբ:

 

Պոլիմերային տարաները դիմացկուն են և հարմար  օգտագործման համար: Սակայն օգտագործելուց հետո մարդիկ չգիտեն ինչպես վարվել դրանց հետ: Որպես հումք վերամշակելը շատ թանկ է, իսկ  տարաները կուտակվում են: Անգլիական “Մալբրո բիոպոլիմերս” ձեռնարկությունն առաջարկում է այդ տարաներն ուղղակի թաղել հողում և դրանք աստիճանաբար կոչնչանան:

 

Օսկարի մրցանակակիրների շարքում առաջին հայը լուսային ինժեներ Աշոտ Նալբանդյանն է, որն ապրում է ԱՄՆ-ում: Կինոլույսերի նշանավոր վարպետը և բազմաթիվ գյուտերի հեղինակն այդ բարձր կոչմանն արժանացել է 2002 թվականին:

 

Նյու Յորքը հիմնադրել են հոլանդացիները 1626թ. և անվանել են Նոր Ամստերդամ: 1664թ. այն զավթել են անգլիացիները և ի պատիվ Անգլիայի Կարլոս Երկրորդ թագավորի եղբոր` Յորքի դքսի, վերանվանել են Նյու Յորք:

 

 Տոկիոյում տեղի ունեցավ ինքնաշեն լուսանկարչական ապարատների ցուցահանդես, որին մասնակցեցին 87 երկրների գյուտարարներ: Առաջնության դափնին նվաճեց շոգեքարշ-լուսանկարչական ապարատը:

 

ԱՄՆ-ի գիտնականները ագրեսիվ ամբոխին զսպելու համար փորձում են փրփուրի այնպիսի տեսակ ստեղծել, որն օդում արագ չորանալաով` խուլիգանին կամ ահաբեկչին վերցնում է “պոլիմերային զսպաշապիկի մեջ”: Գոյություն ունեն նաև այնպիսի նյութեր, որոնք ի վիճակի են ասֆալտին գամել մեքենայի անիվները, հակառակորդի կոշիկները: