ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Աճուրդի է դրվել աշխարհի ամենամեծ զմրուխտը

 

Western Star աճուրդի տանը աճուրդի է հանվել աշխարհի ամենամեծ զմրուխտը: Թանկարժեք քարի քաշը կազմում է 57.000 կարատ, ինչը հավասար է 11.5 կգ-ի: Զմրուխտը կոչվում է Teodora, ինչը թարգմանաբար նշանակում է` Աստծո պարգեւ, այն պեղել են Բրազիլիայում, հետո տեղափոխել են Հնդկաստան, այնուհետեւ` Կանադա: Աշխարհի ամենախոշոր զմրուխտի սեփականատերը Ռեգան Ռինին է, ով այդ քարը գնել է հնդիկ վաճառականներից 1.15 մլն դոլարով: Աճուրդը կսկսվի 2012թ. հունվարի 28-ին: Աստծո պարգեւ-ի սեփականատերը հույս ունի, որ այն կվաճառվի 2-2.5 մլն դոլարով: