ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

 

Տոնական օրերին Ցեյլոն կղզում պատրաստում են փղի ոտքերից ապուր` համեմված կծու պղպեղով և արմավենու քացախով:

 

Միս խորովելու շամփուրը հնարել է Լեոնարդո դա Վինչին:

 

Մարդկության ամենահին գյուտերից մեկը ասեղն է: Դա միակ իրն է, որը ամենաքիչն է ձևափոխությունների ենթարկվել դարերի ընթացքում:

 

Շոտլանդացի գիտնականները հանգել են անսպասելի եզրակացության. օրական երկու անգամ ատամների մանրակրկիտ մաքրունը 70 %-ով նվազեցնում է սիրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

 

 

Սուրճի ամենօրյա օգտագործումը 25 %-ով նվազեցնում է պարկինսոնի հիվանդության հավանականությունը: Հետաքրքրականն այն է, որ կանանց դեպքում այս ցուցանիշը բավականին ցածր է` 14%: Վիճակագրական տվյալներով` ուղղակի կապ գոյություն կա օգտագործած սուրճի քանակի և արդյունավետության միջև: