ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Մազերի համար նախատեսված ներկերը պարունակում են 127 քիմիական միացություններ, որոնցից 22-ը կյանքի համար վտանգավոր ազդեցություն ունեն: Եվրամիության երկրներում մտածում են արգելել այդպիսի ներկերի օգտագործումը:

 

Եղանակի փոփոխության պատճառով ծառերն ավելի շատ ազոտ են արտադրում, ինչը անզուսպ ծիծաղ է առաջացնում: Միևնույն ժամանակ, ազոտը ջերմոցային էֆեկտ առաջացնող գազ է և շատ ավելի ուժեղ, քան ածխածնի երկօքսիդը: Ծառերի արմատների վրա ապրող բակտերիաներն այնքան արդյունավետ են աշխատում և այնքան շատ գազ են արձակում, որքան բարձր են ջերմաստիճանը և օդի խոնավությունը: Այս ցուցանիշներն ավելի են մեծանում` կապված գլոբալ տաքացումների հետ:

  

Ատամների պրոթեզի հիմքը մինչ այժմ պատրաստվել է հիմնականում ակրիլե պլաստիկից: Ցավոք, այդ նյութը բավական կոշտ է ու փխրուն և կարող է վնասել լնդերը, նաև` ջարդվել: Մոսկվայի ինժեներ-քիմիկոսները, համագործակցելով ատամնաբույժների հետ, պոլիուրետանի հիման վրա մշակել են նոր նյութ` դենտալուր, որից պատրաստված պրոթեզներն ավելի առաձգական են ու էլաստիկ: Դրանք հեշտությամբ, առանց երկաթակապերի ամրանում են ատամներին: Նոր նյութը ավանդականից ավելի լավ է դիմանում լարվածության փոփոխություններին: Վերջապես, դենտալուրի կիրառումը չի պահանջում փոխել արդեն լավ մշակված պրոթեզների արտադրությունը: