ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Վերջերս Իսպանիայում մի երիտասարդի վիրահատել են բարդ վիրահատական ճանապարհով` մահացած դոնորի ոտքեր տեղադրելով: Այս յուրօրինակ վիրահատության արդյունքում երիտասարդին հաջողվել է առաջին անգամ քայլել:

 

Կանաչ թեյն արևելքում ամենից ընդունված ըմպելիքն է: Այն կարող է ամրացնել ոսկորները, դանդաղեցնել ու կանխարգելել օստեոպորոզը:

 

Ֆրանսիայի Փիեր և Մարի Կյուրիների անվան համալսարանի գիտնականները աշխարհում առաջին անգամ մարդու օրգանիզմ արհեստական արյուն են ներարկել, որն աճեցվել էր ցողունային բջիջներից:

 

Լնդերի հիվանդությունները շատ տարածված են աշխարհում ու այս կամ այն տեսակը պատահում է գրեթե ամեն մարդու մոտ: Առաջին «ատամնաբույժները» եղել են էտրուսկները. նրանք դեռ մ.թ.ա. VII դարում տարբեր կաթնասունների ատամներից արհեստական ատամներ են պատրաստել մարդու համար: