ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

2010թ. Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Խարբին քաղաքում աշխարհում առաջին անգամ կանցկացվեն օլիմպիական խաղեր, որի մասնակիցները կլինեն մարդանման ռոբոտները: Խաղի կազմակերպիչներն են Խարբինի տեխնոլոգիական ինստիտուտը` HIT-ն, և Արհեստական ինտելեկտի Չինաստանի ազգային կոնֆերանսը` Cհina National Conference of Artificial Intelligence.

Օլիմպիադայի կազմակերպիչները ենթադրում են, որ խաղերին կմասնակցեն աշխարհի 20 երկրների ավելի քան 100 համալսարաններ: Ընդ որում` պետք է նշել, որ խաղերին մասնակցելու հնարավորություն կստանան բացառապես մարդանման ռոբոտները, որոնք ունեն ձեռքեր ու ոտքեր. բացառվում է անվավոր ռոբոտների մասնակցությունը: Ռոբոտները կմրցեն 16 մարզաձևով` թեթև ատլետիկա, ըմբշամարտ, գնդակով խաղեր, պարեր և այլն: Կկազմակերպվեն նաև այնպիսի խաղեր, որոնց միջոցով հնարավոր կլինի որոշել լավագույն “տնային աշխատողին”: