ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Իսրայելը ծրագրում է անցնել էլեկտրամոբիլների: Երկրում տեղադրվելու են կես միլիոն լիցքավորման կայաններ: Առաջարկվող մոդելը մի լիցքավորումով կարող է անցնել 150կմ, որն ավելի քան բավարար է փոքր երկրի համար:

 

Մարդու ուղեղը հասնում է իր բարձրագույն հզորությանը 22 տարեկանում և մնում է այդ վիճակում 5 տարի: 27 տարեկանից սկսվում է ուղեղի աստիճանական մարումը և առաջին հերթին տուժում են պլանավորման և համակարգման կարողությունները: Ամերիկացի գիտնականների կարծիքով, դրա փոխարեն ավելանում են գիտելիքների պաշարը, կենսափորձը և այն օգտագործելու հմտությունը:

 

Պաստյորի ինստիտուտի կենսաբանները մարդու թքի մեջ հայտնաբերել են ցավազրկող նյութ, որը 3-6 անգամ ուժեղ  է մորֆինից:

 

 

Շվեդացի բժիշկները ստեղծել են պատվաստանյութ` ծխելու դեմ: Պատվաստումից հետո իմունային համակարգը սկսում է արտադրել նիկոտինը կապող հակամարմիններ. Այն ոչ մի ազդեցություն չի թողնում, և ծխողը թողնում է անօգուտ ծխելը:

 

 

 

Կոշկաքուղերը հորինել են Անգլիայում 1790 թ.: Մինչ այդ այդ կոշիկները կոճկում էին ճարմանդների օգնությամբ: