ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Կանադացի հետազոտողները Բերմուդյան եռանկյունու հատակին քաղաք են հայտնաբերել 

 

Կանադացի գիտնականները Բերմուդյան եռանկյունու հատակի լուսանկարներում  ստորջրյա քաղաք են հայտնաբերել:  Նրանք նկատել են 4 բուրգ, որոնցից մեկը ապակուց է պատրաստված: Ճարտարապետությունը հիշեցնում է  Կենտրոնական Ամերիկայի և  Կարիբյան ավազանի մինչդասական շրջանի պատմության` լատինաամերիկյան հնագույն Տեոտիուականա քաղաքակրթության «առաջադեմ» մշակույթը:

Գիտնականների խումբը ծովի հատակը ուսումնասիրել են ռոբոտի  օգնությամբ, որը Կուբայի արևելյան ափից հյուսիս ընկած հատվածում `ծովի հատակին, 700 մետր խորության վրա հայտնաբերել է քաղաքի ավերակներ:

Լուսնկարներում  երևում են բուրգեր, ինչպես նաեւ սֆինքս և մի քանի միատար  կառույցներ, իսկ  շինությունների պատերին գրություններ են քանդակված:

2000-ականների սկզբից Վայնցվեյգի եւ Զալիտցիկիի  ընկերությունը իրականացրել է կուբայական իշանության` օվկիանոսի հատակի քարտեզագրական նկարագրության  պատվերը: Կուբայական կառավարության նախնական նպատակը եղել է իսպանական խորտակված նավերի գանձերի հայտնաբերումը:

Այդ ուսումնասիրությունների ժամանակ էլ ամուսնական զույգը հայտնաբերել է  ծովի հատակին առաջացած տարօրինակ կուտակումը, որը նրանց արհեստական  շինություն է թվացել: Այն ժամանակ Վայնցբեյգը և նրա կինը սկսել են  հայտնաբերված ավերակների համար գիտական բացատրություն որոնել: