ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Ճապոնիայում էլեկտրոնային թուղթ են ստեղծել 

 

Ճապոնիայում թուղթ են ստեղծել, որը միաժամանակ նաեւ դիսփլեյ է, պրինտեր ու սենսորային փլանշեթ: Սարքը, որը համատեղում է լազերը, ուլտրամանուշակագույն պրոյեկտոր և տեսախցիկ, թույլ է տալիս թղթի վրա կոնտուրներ նկարել, ապա համակարգչի օգնությամբ ներկել այն: Նոր տեխնոլոգիան մշակել են Տոկիոյի համալսարանի ճարտարագետները:

Այդպիսի թղթի վրա կարելի է նկարել Frixion անվանումով հատուկ թանաք ունեցող գրչով: Տաքանալուց այդ թանաքն անտեսանելի է դառնում: Իսկ գրածը ջնջել կարելի է 0,024 մմ ճշգրտություն ունեցող լազերի օգնությամբ:

Ձեր նկարի մասին գրաֆիկական տեղեկատվությունն անմիջապես կհասնի համակարգչին, այնտեղ պատկերը հեշտությամբ կարելի է փոփոխել, իսկ արդյունքը անմիջապես տեսնել թղթի վրա: Համակարգչի օգնությամբ, օրինակ, կարելի է նկարը եռաչափ դարձնել կամ ներկել անհրաժեշտ գույնով:

«Ինտերակտիվ» թուղթը փոխում է իր գույնը ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ: