ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Կոնֆետներ օծանելիքի բույրով

 

Դուք երբևիցե կարող էիք պատկերացնել, որ կգա մի օր, երբ դուք այնպիսի բույր կարձակեք, ինչպիսին այն կոնֆետներն են, որոնք կերել եք։ Այդ ժամանակներն արդեն եկել են  ձեզ ենք ներկայացնում “Deo Perfume Candy” սննդային դեզոդորանտը, որը հնարավորություն է տալիս բուրել ինչպես ամենաբուրումնավետ ծաղիկը։

Այս կոնցեպցիան առաջինը մշակել են ճապոնացի գիտնականները, ովքեր բացահայտել են, որ հերանիոլ (վարդի հոտով հագեցրած սպիրտ) օգտագործող մարդկանցից վարդի հոտ է գալիս։ Այս գաղափարը հաջողությամբ վերցրել է  “BENEO” միջազգային կազմակերպությունը, որը շուկա է հանել “Deo Perfume Candy”  ուտելի օծանելիքի գաղափարը։ Քաղցրավենիքի հիմքում ընկած է բնական հերոնիոլ հակաօքսիդանտը, որը մթնոլորտ է դուրս գալիս մարդու մաշկի ծակոտկիների միջոցով՝  նրան ստիպելով բուրմունք արձակել։