ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Նացիստների կողմից հայտնաբերված Բուդդայի արձանը երկրային ծագում չունի 

 

Շտուտգարդի համալսարանի հետազոտողները պարզել են, որ նացիստների կողմից Տիբեթում հայտնաբերված Բուդդայի արձանիկը պատրաստված է բացառիկ երկնաքարից` ատակսիտից:

Արձանը, որը հայտնի է «Երկաթե մարդ» անվանումով, ներկայացնում է  բուդդայական արվեստի  և մինչբուդդայական Բոն ավանդույթի հիբրիդ և պատկերում է  Վայշրավան աստծուն, որին Տիբեթում նաև Ջամբալա են անվանում: 10 կգ կշռող արձանի տարիքը գնահատվում է մոտ 1000 տարի:

Գրեմանական արշավախումբը «Երկաթե մարդուն» գտել էր 1938թ-ին և տեղափոխել Գերմանիա: Այն ընդգրկվել էր մասնավոր հավաքածուում, և միայն 2007թ. աճուրդում վաճառվելուց հետո էր մատչելի դարձել ուսումնասիրության համար:

Արձանը մարդու միակ պատկերն է, որը պատրաստված է  երկնաքարից: Թե որտեղ է պատրատսվել այն, հայտնի չէ: Հետազոտողները միայն պնդում են, որ դա Չինաստանը, Տիբեթը և Հնդկաստանը չէ:

Աճուրդային չափանիշներով այն արժե մոտ 20 հազ. դոլար: Գիտնականների կարծիքով` քանի որ այն պատրաստված է երկնաքարի ամբողջական կտորից, այն գին չունի: