ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Ստեղծվել է աշխարհի ամենամեծ շոկոլադե քանդակը  

 

Կանադական Qzina Specialty Foods ընկերությունն իր 30-ամյա հոբելյանի կապակցությամբ պատրաստել է աշխարհի ամենամեծ շոկոլադե քանդակը, տեղեկացնում է «Դեյլի Մեյլ»-ը:

8290 կգ կշռող սալիկն արտաքնապես նման է մայաների բրգաձև ամրոցի: Ընկերության ներկայացուցիչներն այս ընտրութունը բացատրում են նրանով, որ շոկոլադի հայտնաբերման գործում մայաների հնագույն քաղաքակրթությունն իր էական դերն է ունեցել: Հարգանքի տուրք մատուցելով մայաներին, ընկերության ղեկավար Ֆրանսուա Մալեն և քանդակագործ Ստեֆան Թրենդը ձեռնամուխ են եղել մայաների Կուկուլկան ամրոցի պատրաստման գործին:

3մ երկարությամբ և նույնքան լայնությամբ շոկոլադե քանդակը պատրաստելու համար անհրաժեշտ է եղել մոտ 400 ժամ: Աշխատանքն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Հսկա շոկոլադե ամրոցը կցուցադրվի Կալիֆորնիայի Qzina ինստիտուտում: