ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Որտեղից է ծագել Google անվանումը

 

 

Հավանաբար շատերին է հետաքրքրել, թե որտեղից է ծագել աշխարհի խոշորագույն որոնողական համակարգի անվանումը:

Google-ի ստեղծողների խոսքով` իրենց պետք էր մի անվանում, որը կառնչվեր մեծածավալ տվյալների պատրաստմանը, կազմակերպմանն ու որոնմանը:

Googol-ը տերմին է, որը խոսակցական լեզվով նշանակում է "100 զրոներով թիվ": Եվ հիմնադիրները պայմանավորվել են, որ դոմեյնը կկոչվի Googol (googol.com):

Նրանք սկսեցին դոմեյնների բազայում որոնել Googol բառը, ու պարզեցին, որ այն դեռևս ազատ է օգտագործման համար: Բայց նրանցից մեկն այնքան էլ լավ չէր տիրապետում ստեղնաշարին և գրել է "Google": Այդ ժամանակվանից Google.com գրանցված դոմեյնը դարձել է Լարի Պեյջի ու Սերգեյ Բրինի սեփականությունը:

Դոմեյնների արխիվում նշվում է, որ Google.com-ը գրանցվել է 1997թ. սեպտեմբերի 15-ին: