ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Եգիպտոսում հայտնաբերել են աշխարհում ամենահին արևային ժամացույցը

 

Աշխարհում ամենահին արևային ժամացույցը հայտնաբերվել է եգիպտական Արքաների Հովտում, որը փարավոնների հայտնի գերեզմանավայրն է: Արդյունքում Եգիպտոսին հաջողվել է պահպանել ժամացույցների հայրենիքի կարգավիճակը: Ժամացույցը ստեղծվել էր փարավոնների XIX հարստության օրոք, որը մ.թ.ա. 1292 թվականին հիմնադրվել էր Ռամզես I-ի կողմից: Հայտնագործությունը կատարել են Բազելի համալսարանի գիտնականները:

Հնէաբան Սյուզան Բիկելը հայտարարել է, որ այս ժամացույցը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, որովհետև այն իրենց պատկերացրածից ավելի վաղ է ստեղծվել:

Շվեյցարացիները կարծում են, որ այս ժամացույցն օգտագործել են արքայական գերեզմանների շինարարները: Սարքը իրենից ներկայացնում է կիսաշրջան, որը բաժանված է 12 մասերի: Կիսաշրջանի կենտրոնում անցք է, որում պետք է ամրացված լիներ ձողը, որի ստվերով հնարավոր կլիներ իմանալ ժամը: