ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Google-ը թողարկում  է ծառայություն հանգուցյալների համար

 

 Google-ը ստեղծում է նոր ծառայություն՝ Inactive Account Manager, որը հնարավորություն կտա որոշել ֆայլերի ճակատագիրը նրանց տիրոջ մահվանից հետո:

Այն կգործի Gmail փոստարկղում, Google Plus սոցկայքում, YouTube-ում և Picasa-ի նկարների փոխանակման բաժնում: Օգտատերը կարող է ընտրել որոշակի ժամանակահատված (3, 6 կամ 12 ամիս) և ակտիվության բացակայությունից հետո տվյալները կջնջվեն: Անձնական էջը ջնջելուց առաջ մահվան տեղեկությունը ճշտելու համար հաղորդագրություն են ուղարկում:

Կգործի նաև անձնական տվյալները ժառանգելու ծառայություն: Երբ ակտիվությունը դադարեցվի, բոլոր տվյալները հնարավոր կլինի ուղարկել այն մարդուն, ով նախօրոք կնշվի օգտատիրոջ կողմից: