ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Ատամի մածուկի արտասովոր հատկությունները 

 

 

Ատամի մածուկը ստեղծված է ատամների խնամքի համարսակայն կարելի է կիրառել այլ նպատակներով: Այն հանգստացնում է միջատների կծելուց, քերծվածքներից և բշտիկներից գրգռված մաշկը: Նվազեցնում է այրվածքի ցավը: Թաքցնում է մաշկի թերությունները, արագացնում է պզուկների հեռացումից վնասված մաշկի վերականգնումը: 

Հետաքրքիր է, որ ատամի մածուկը հեռացնում է շորի և գորգի վրայի դժվարանցանելի բծերը, կարգի է բերում կեղտոտ կոշիկները, պատերի վրայից մաքրում է գունավոր մատիտի և ֆլոմաստերի հետքերը, փայլեցնում է արծաթեղենը, վերացնում է համակարգչային սկավառակների խազերը, շշերի միջից եկող տհաճ հոտը: Այն նաև մաքրում է չուգունե և մետաղական մակերևույթները, կանխում ակնոցների ապակիների քրտնելը: