ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Օդային տրանսպորտը ամենաանվտանգն է

 

Աշխարհի բնակչության 80 տոկոսը վախենում է ինքնաթիռով թռչելուց, իսկ 5 տոկոսը կտրականապես հրաժարվում է օդանավ նստել: Բայց իրականում ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ, անգամ՝ հակառակը:

Երթևեկության ամենաանվտանգ տեսակը օդանավն է: Ըստ միջազգային քաղավիացիայի հաշվարկների՝ վթարի է ենթարկվում մեկ միլիոն թռիչքից մեկը, ինչը չենք կարող ասել ավտոմոբիլային կամ այլ տրանսպորտի մասին: Օդային տրանսպորտից տարեկան մահանում է 1000-2000 մարդ, այնինչ ավտովթարները խլում են 1 միլիոն 200 հազար մարդու կյանք: Սխալ է նաև այն կարծիքը, թե օդային աղետի դեպքում փրկվելն անհնար է: 1983-2000 թթ ԱՄՆ-ում տեղի է ունեցել 568 ավիապատահար, իսկ զոհվել են ուղևորների ընդհանուր քանակի 5 տոկոսը:

Աշխարհում ամեն 3 վայրկյանը մեկ վայրէջք է կատարում մեկ ինքնաթիռ: Եթե ամենօրյա ավիավթարների հավանականությունը լիներ 0,01 տոկոս, ապա օրական պետք է վթարի ենթարկվեր 13 ինքնաթիռ:

Ավանակները տարեկան ավելի շատ մարդ են սպանում, քան ավիավթարները:

Մայթում հետիոտնային անցումի մոտ կանաչ լույսի սպասելիս զոհվելը տասնյակ անգամներ ավելի հաճախադեպ է, քան ավիավթարից մահանալը:

Ամեն թռիչքից առաջ ինքնաթիռները անցնում են համապարփակ ստուգում:

Շատերը վախենում են ընկնել 10 կմ բարձրությունից, այնինչ դա անհնար է ինքնաթիռի թևերի տակ գոյություն ունեցող ուժեղ ճնշման շնորհիվ: Օդում այն պահում է իրեն այնպես, ինչպես մեքենան ճանապարհին, իսկ ղեկը թողնելուց հետո կսկսի օրորվել՝ ինչպես նավը ալիքների վրա: