ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Հիշեցնող մատանի, որը տաքանում է ամուսնական տարեդարձին ընդառաջ

 

Ձեր մատանին կկարմրի, կթեժանա ու այդ կերպ կհիշեցնի այն, ինչ հնարավոր է մոռանաք, օրինակ՝ ամուսնական տարեդարձը: 

Նշված օրվան ընդառաջ՝ 24 ժամ առաջ, ժամ առ ժամ մատանին կտաքանա և 10 վայրկյանով դրա ջերմաստիճանը կհասնի 49 աստիճանի ըստ Ցելսիուսի:

Աղբյուրը նկատում է, որ մոռացկոտ մարդկանց համար սա լավագույն ներդրումն է հարաբերությունների փրկության գործում:

Սա Alaska Jewelry-ի արտադրանքն է, արժե 760 ԱՄՆ դոլար: