ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

 

Մեքենաները կհամալրվեն «սև արկղերով»

 

 Շուտով մեքենաներում կհայտնվեն «սև արկղերի» պես սարքեր, որոնց առկայությունը պարտադիր է օդային փոխադրամիջոցների պարագայում։

Նման սարքը հնարավորություն կտա պարզել, թե ինչ է կատարվել մեքենայի հետ ավտովթարից 30 վայրկյան առաջ։ Այն  տեղեկություններ կհավաքի արգելակման համակարգի, արագության, անվտանգության գոտու ու օդային բարձիկների վերաբերյալ։

Սակայն սարքը համալրված չի լինի տեսահսկման համակարգով ու բարձրախոսով, ինչը հնարավորություն չի տա տեսնել ավտովթարին նախորդած տեսարանն ու լսել մեքենայի սրահում եղած ուղևորների խոսակցությունը։

Ոլորտի վերլուծաբանները գտնում են, որ նման սարքերի տեղադրումը կնպաստի վարորդների զգոնությանը, ինչն էլ կհանգեցնի ավտովթարների թվի կրճատմանը։ Այս առումով առավել տպավորիչ է գերմանական վիճակագրությունը։ Նման սարքերի տեղադրումից հետո Գերմանիայում ավտովթարների թիվը կրճատվել է 36%-ով։