ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Խելացի ճանապարհներ, դրանք կկանչեն շտապօգնություն, կապահովեն կապը

Սմարթֆոններ, խելացի սառնարաններ, խելացի քաղաքներ, և այս ամենը՝ կապված իրար հետ: Խելացի իրերը գնալով զարգանում են և առաջիկա տարիների ընթացքում կարող են ամբողջապես փոխել մեր աշխարհը:
ԱՄՆ-ի Կանզաս նահագում հիմնադրված ստարտափն առաջարկում է ապագայում ստեղծել խելացի ճանապարհներ՝ ներդնելով այդ  համակարգում 21-րդ դարի տեխնոլոգիաները:
Integrated Roadways ընկերությունը ցանկանում է սովորական ասֆալտապատ ճանապարհները փոխարինել բարդ կառուցվածք ունեցող բետոնե սալիկներով, որոնք թույլ կտան իմանալ, թե որտեղ է գտնվում մեքենան իրական ժամանակում:
Իմանալով, թե որտեղ են գտնվում և ինչ արագությամբ են շարժվում մեքենաները՝ համակարգը թույլ կտա արագ արձագանքել հավանական վտանգների, վթարների  ժամանակ և ինքնուրույն կկանչի  փրկարարներին; Դրանք կարող են նաև պարբերաբար տալ տեղեկատվություն իրենց վիճակի մասին,  տեղեկացնել խցանումների մասին, ինչպես նաև օգնել վարորդներին գտնել ավելի անվտանգ և հարմար ճանապարհը:
Integrated Roadways-ում նշում են, որ այս համակարգը կարող է հիմք դառնալ 5G-ի համար: Հետագայում համացանցային կապը կարելի է անմիջապես փոխանցել ճանապարհներին:
Integrated Roadways-ը թողարկել է տեսանյութ, որտեղ նշում է, որ նմանատիպ ճանապարհները չեն կառուցվելու պետության գումարների հաշվին: Դրանք կառուցվելու են 3-րդ անձանց ֆինանսական աջակցությամբ, ովքեր հետագայում իրավասություն կունենան ճանապարհներն օգտագործել գովազդի համար:
Այժմ ընկերությունն աշխատում է Կոլորադո նահանգի Տրանսպորտի բաժնի հետ, սակայն դեռևս մշակվում է համակարգի կոնցեպցիան: