ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Վրացական գինեգործությունը՝ Գինեսի գրքում. այն ճանաչվել է հնագույնն աշխարհում

Վրացական գինին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ իբրև ամենահինն աշխարհում:   Նշվում է, որ բացահայտումն արվել է Թբիլիսիից 50 կմ հեռավորության վրա գնտվող հնագույն բնակավայրերի հնագիտական պեղումների ժամանակ: Հնավայրերում կավե անոթներ են հայտնաբերվել, որոնց քիմիական անալիզի արդյունքում պարզվել է, որ դրանցում գինի է պահվել: Գտածոները վերաբերել են Ք. ա. 6000-5800թթ.: Այս բացահայտումը կատարել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Պատրիկ Մակգովերնը՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսրայելի, Կանադայի և Վրաստանի մասնագետների հետ:
Ավելի վաղ կարծիք է եղել, թե գինեգործությունը ծագել է Իրանում՝ Ք. ա. 5400-5000թթ.: