Եվրոպայի ամենահայտնի էլեկտրական մեքենաները
Եվրոպական շուկայում էլեկտրական մեքենաների վաճառքի 3/4-ը բաժին է հասնում Renault, Nissan, BMW և Tesla Motors ընկերություններին: 2017 թվականի առաջին եռամսյակում Եվրոպական ավտոշուկայում Renault ZOE-ն ամենավաճառվողն է: Եվրոպայում վաճառվել է 9083 ֆրանսիական փոքր հեչբեք: Renault ZOE-ի հանրաճանաչությունը պայմանավորված է 2016 թվականին Փարիզի ավտոսրահում ցուցադրված և վերջերս թողարկված նրա նորացված տարբերակով: Էլեկտրական մեքենան թարմացրել էր մարտկոցը, որի շնորհիվ ZOE-ն նախկին 240 կմ-ի փոխարեն կարող է անցնել 400 կմ ճանապարհ: Երկրորդ տեղում Nissan Leaf-ն է` վաճառած 5940 մեքենայով, իսկ երրորդը` 3956 մեքենայով BMW i3-ն է: 4-րդ և 5-րդ տեղերում են Tesla Model S և Model X մեքենաները` համապատասխանաբար 3715 և 2902 վաճառված մեքենաներով: