ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Երկրի մթնոլորտում CO2-ի խտությունը ռեկորդային մակարդակի է հասել մարդկության ողջ պատմության ընթացքում

 Ածխաթթվային գազի (CO2) խտությունը Երկրի մթնոլորտում մարդկության պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 415 մասնիկը՝ մեկ միլիոնի հաշվով (ppm). այսինքն՝ յուրաքանչյուր խորանարդ մետր օդում առկա է ոչ պակաս, քան 415 մլ ածխաթթվային գազ:
Այս  ռեկորդային ցուցանիշը` 415,26 ppm, մայիսի 11-ին գրանցվել է Օվկիանոսների եւ մթնոլորտի ուսումնասիրման ԱՄՆ-ի ազգային վարչության դիտարանի (NOAA) մասնագետների կողմից, որը գտնվում է Հավայի կղզու Մաունա-Լոա հրաբխի գագաթին:
Մթնոլորտում CO2-ի խտության բարձրացումը նպաստում է ջերմոցային Էֆեկտի առաջացմանը: Փորձագետների ճնշող մեծամասնությունը գտնում է, որ հանածո վառելիք այրող մարդու գործունեությունը Երկրի վրա կլիմայի տաքանալու հիմնական պատճառներից մեկն է:
Մթնոլորտում CO2-ի խտության բարձրացումը նպաստում է ջերմոցային Էֆեկտի առաջացմանը: Փորձագետների ճնշող մեծամասնությունը գտնում է, որ հանածո վառելիք այրող մարդու գործունեությունը Երկրի վրա կլիմայի տաքանալու հիմնական պատճառներից մեկն է։