Ամերիկյան Facebook ընկերությունը մտադիր է արևմտյան Տեխասում արևային էլեկտրակայան կառուցել, որը կդառնա երկրի նմանօրինակ նախագծերի շարքում խոշորագույններից մեկը և տեխնոլոգիական հսկայի անմիջական ներդրումը էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում:
Ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Facebook-ը մտադիր է 6 նոր նախագիծ իրականացնել՝ կապված արևային էներգիայի հետ՝ աջակցելու համար տվյալների մշակման իրենց կենտրոններին:
Դրանք տասնյակ հազարավոր համակարգչային սերվերներ են ընդգրկում, որոնք արտաքին աշխարհի հետ կապվում են օպտիկամանրաթելային մալուխներով:
Prospero Solar նախագծի ներքո կառուցվելիք էլեկտրակայանը կդառնա արևային էներգիայի հիմնական մատակարարներից մեկը: Այն բավարար կլինի 72 000 տուն էլեկտրաէներգիայով ապահովելու համար: