ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Բարրի Մարշալ՝ բժիշկ, որ վարակել է ինքն իրեն հանուն գիտության

Ավստրալացի բժիշկ Բարրի Մարշալը հայտնի է որպես մարդ, ով միտումնավոր վարակել է ինքն իրեն վտանգավոր բակտերիաներով:
Մինչև 1982 թվականը կարծել են, թե գաստրիտն ու ստամոքսի խոցը առաջանում են սթրեսի ու վատ սննդի պատճառով: Բայց Բարրի Մարշալը համոզված է եղել, որ պատճառը Helicobacter pylori բակտերիաներն են, իսկ կոլեգաները միայն ծիծաղել են նրա վրա: Այդ ժամանակ նա իր ճշմարտացիությունը հաստատելու համար խմել է հեղուկ՝ այդ բակտերիաների կուլտուրայով: Մի շաբաթ անց ի հայտ են եկել գաստրիտի նշաններ՝ կտրող ցավեր ստամոքսում ու փսխում, որոնց դեմ նա պայքարել է հակաբիոտիկների միջոցով:Շնորհիվ այս հայտնագործության՝ բժշկությունն այսօր հնարավորություն ունի բուժելու ստամոսքի խոցն, իսկ Մարշալն արժանացել է Նոբելյան մրցանակի: