ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Տնտեսական օճառն՝ անփոխարինելի միջոց

Տնտեսական օճառը շատերը համարում են խորհրդային տարիների մնացուկ, որը չպետք է տեղ ունենա ժամանակակից կենցաղում: Սակայն իրականում այն անփոխարինելի միջոց է բազմաթիվ առումներով, անգամ՝ առողջապահական: Օրինակ, եթե այդ օճառով լվանաք փոքր վնասվածքները, քերծվածքները, ճաքերն, ապա զգալիորեն կնվազեցվի վարակման վտանգն ու կարագանա ապաքինումը:
Հարվածի դեպքում կապտուկներից խուսափելու նպատակով կարելի է այս օճառը քսել վնասված տեղերին: Տնտեսական օճառը նաև հիանալի հակավիրուսային միջոց է: Հարբուխի, անգամ սկսվող գրիպի դեպքում անհրաժեշտ է բամբակի խծուծը թաթախել տնտեսական օճառի լուծույթում ու քսել քթանցքներին:
Տնտեսական օճառը նաև կանխում է ոտքերի սնկային հիվանդությունը, հանգստացնում սափրվելուց կամ էպիլյացիայից հետո գրգռված մաշկը: Այն նաև ախտահանում է անձնական հիգիենայի պարագաները: