ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Փորձագետը նշել է`որ մասնագիտությունները կարող են վերանալ առաջիկա 10 տարում

Ռուսաստանի կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի պրոռեկտոր Ալեքսանդր Սաֆոնովը հայտնել է, թե որ մասնագիտությունները կարող են վերանալ առաջիկա 10 տարվա ընթացքում:
Փորձագետի կարծիքով վերանալու վտանգի առաջ կարող են կանգնել տրանսպորտի ոլորտին առնչվող աշխատանքները:
«Արդեն հիմա շատ երկրներում փորձարկվում է ավտոպիլոտ (ինքնակառավարման) համակարգը: Դա պայմանավորված է ոչ միայն մեքենաների համար «ուղեղների» մշակմամբ, այլև բջջային կապի հետ փոխգործունեությամբ: Օրինակ, ամբողջովին կարող է ավտոմատացվել մետրոն: Նույնը կարող է տեղի ունենալ շոգեքարշերի, տրամվայների, տրոլեյբուսների, ավտոբուսների հետ: Այդ փոխադրամիջոցների վարորդները պետք է այսօրվանից մտածեն այդ մասին:
Փորձագետը նաև կարծիք է հայտնել, որ հաշվապահի մասնագիտությունը չի վերանա, սակայն լուրջ փոփոխությունների կենթարկվի: