ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Հիշարժան  փաստեր

-Աստվածաշունչն առաջին տպագիր գիրքն է աշխարհում. տպագրվել է 1452-1455 թթ.: Այն նաեւ ամենաշատ թարգմանված գիրքն է: Միայն 19-րդ դարում Սուրբ գիրքը թարգմանվել է 400 լեզվով: 2000 թ. վերջին Աստվածաշնչի թարգմանված լեզուների թիվն անցավ 1900-ից: Տպաքանակով Աստվածաշունչն առաջինն է աշխարհում: 1900 թ. Աստվածաշունչի 5 մլն եւ Նոր կտակարանի 7 մլն օրինակ է տպագրվել, 2000 թ.՝ համապատասխանաբար 36 մլն եւ 57 մլն:

-Ամենահին թղթե հայերեն ձեռագիրը գրված է 981 թվականին` Ղուկաս գրչի ձեռքով: Նյութեր հավաքողը եղել է հայրը՝ Դավիթ քահանան:

-Ամենափոքր հայերեն ձեռագիրը կոչվում է «Տոնացույց»: Այն գրվել է Կաֆայում 1434 թ. եւ կշռում է ընդամենը 19 գրամ (104 թերթ): – Հայերեն ամենամեծ ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը Մշո վանք է բերվել 1205 թ. միաբանների հանգանակությամբ եւ Եսայի եպիսկոպոսի ղեկավարությամբ՝ փրկագնվելով մի վաճառականից: Այն գրել է Վարդան Կարնեցին, պատկերազարդել (ծաղկել) է Ստեփանոսը (1200-1202 թթ.): Ճառընտիրն ունի 605 թերթ: