ՆՁԱԿ
   
 

Թվեր, դեպքեր, դեմքեր, փաստեր

Հիշարժան փաստեր

Տիեզերագնացների սննդի մեծ մասը հեղուկ է, ավելի ճիշտ՝ գելային տեսքով է և պահպանվում է ատամի մածուկի տարային նմանվող պարկուճների մեջ:
Նախքան տիեզերք թռչելը տիեզերագնացները տարիներ շարունակ իրենց օրգանիզմը ենթարկում են տարատեսակ փորձությունների, որպեսզի ձգողականության բացակայության պայմաններում այն փոփոխությունների ու սթրեսի չենթարկվի:
Շատ տիեզերագնացներ Երկիր վերադառնալուց հետո ստիպված են լինում կրկին քայլել սովորել:
Քանի որ տիեզերագնացները տիեզերքում սովոր են, որ իրերը բաց թողնելիս գետնին չեն ընկնում, Երկիր վերադառնալուց հետո մի որոշ ժամանակ պարբերաբար վայր են գցում ձեռքում պահած իրերը:
Առաջինը Լուսնի վրա ոտք դրած տիեզերագնացը Նիլ Արմսթրոնգն էր, ով այդ նպատակի իրականացմանը պատրաստվել էր 10 տարի:
Տիեզերագնացության պատմության ընթացքում ոչ մի տիեզերագնաց տիեզերքում չի մահացել: Մահացու ելքով վթարներ, ցավոք, եղել են, սակայն բոլորը եղել են արձակումների, վայրէջքների կամ փորձարկումների ընթացքում: