ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Մեծ Բրիտանիայում կույրերի համար ակնոց է պատրաստվել

 

Բրիտանիայի գիտնականները հատուկ ակնոց են պատրաստել, որը տեսողությունից զրկված մարդկանց կօգնի կողմնորոշվել տարածության մեջ: Հայտնագործությունն իրենից ներկայացնում է 2 տեսախցիկ, որոնք միավորված են ոչ մեծ համակարգով, որն ակտիվացնում է լինզաների վրա տեղադրված լուսային դիոդները: Վառ լույսը կույր մարդուն ազդանշան է տալիս, որ մոտակայքում ինչ-որ բան է գտնվում: Հետևաբար, նա կարող է շրջանցել խոչընդոտները և անվտանգ տեղաշարժվել տարածության մեջ: