ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 

Նոր «խելացի» շինանյութ

           

ԱՄՆ-ում Պենսիլվանիայի համալսարանի գիտնականների մի խումբ աշխատում է եզակի շինանյութի ստեղծման ուղղությամբ: Նախագիծը ենթադրում է շենքերի համար բարձր  տեխնոլոգիական ծածկույթների մշակում և պատրաստում: Նոր «խելացի» շինանյութը բիոնյութ է, որը մարդու մաշկի նմանակ է:

Ամերիկացի գիտնականները ծրագրել են սկսել մարդկային մաշկի նմանակի մշակումը մոլեկուլային մակարդակի վրա: Սպիտակուցային մոլեկուլների հիման վրա ենթադրվում է նոր բիոպոլիմերների ստեղծում: Ներկա դրությամբ անցկացվում են մարդու մաշկի առանձնահատկությունների և նրա ռեցեպտորների լուրջ հետազոտություններ, որոնք հիմք կհանդիսանան նոր նյութի համար:
Այդ բիոնյութի անցկացումը շենքերի ճակատային հատվածներին թույլ կտա ստեղծել ունիկալ թաղանթ, որն ինքնուրույն կարող է հարմարվել ջերմաստիճանի տատանումներին, խոնավության և տարածքի լուսավորության փոփոխություններին: Նոր «խելացի» շինանյութի ևս մեկ առանձնահատկությունն այն է, որ մշակված պաշտպանիչ ծածկույթը հուսալիորեն կպաշտպանի շենքն արտաքին ազդեցություններից, ինչը զգալիորեն կավելացնի նրա շահագործման ժամկետը: