ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Գիտնականները ստեղծել են  նոր կոնտակտային լինզաներ 

 

Օբերնի համալսարանի հետազոտողների մի խումբ հորինել է նոր կոնտակտային լինզաներ, որոնք կարող են ժամանակին և ճիշտ դեղաչափով անհրաժեշտ պատրաստուկ մատակարարել աչքին: Գյուտարարների առաջարկած լինզաները առաջինն են, որոնք կարող են համաչափ քանակությամբ մատակարարել այնքան դեղ, որքան անհրաժեշտ է հիվանդ աչքին և որքան ժամանակ հիվանդը կրում է լինզաներ: Այս մեթոդը հարյուր անգամ ավելի արդյունավետ է, քան օգտագործվող աչքի կաթիլները: Սովորաբար աչքի կաթիլները 30 րոպեի ընթացքում մաքրվում են աչքից և անհրաժեշտություն է առաջանում օրվա ընթացքում մի քանի անգամ կրկնել նույն գործընթացը, որն էլ երբեմն ուժեղ ցավ է պատճառում հիվանդին: Այս ամենից խուսափելու լավագույն միջոցը նշված լինզաներն են, որոնց շնորհիվ հնարավոր է շուրջօրյա բուժում, այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են կոնյունկտիվիտը (շաղկապենու բորբոքում), ալերգիան: